20:49  ,  21 ապրիլի, 2014

«Վոլգան» հաղթեց, Արթուր Սարկիսովը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի վերջին խաղում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» ընդունեց «Ռոստովին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով: Դաշտի տերերի երկրորդ գնդակը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Նա վնասվածքի պատճառով փոխարինվեց 83-րդ րոպեին: Արթուր Մինոսյանը «Վոլգայի» փոխարինողների թվում էր:

«Վոլգան» 21 միավորով նախավերջին տեղում է: «Ռոստովն» ունի 35 միավոր եւ 8-րդն է:

Ռուսաստանի առաջնություն

26-րդ տուր

«Վոլգա» - «Ռոստով»՝ 2:1

Պետր Պոլչակ, 1, Արթուր Սարկիսով, 64 - Արտյոմ Ձյուբա, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում