19:39  ,  21 ապրիլի, 2014

Քարիմ Բենզեման «Ռեալում» տեղ կազատի Լուիս Սուարեսի համար

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ամռանը կտեղափոխվի Լոնդոնի «Արսենալ»՝ Արքայական թիմում տեղ ազատելով «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուսի Սուարեսի համար, գրում է Calciomercato.com-ը:

Բենզեմայի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2015 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Բենզեման Իսպանիայի առաջնության 32 հանդիպումներում խփել է 17 գնդակ եւ կատարել է 9 արդյունավետ փոխանցում: Սուարեսը Անգլիայի ընթացիկ առաջնության 30 հանդիպումներում խփել է 30 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում