17:57  ,  21 ապրիլի, 2014

Հայաստանի Մ-17 հավաքականը Բեռնար Շալանդի գլխավորությամբ մեկնեց Մակեդոնիա

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը Մակեդոնիայում կմասնակցի ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարին: Հայաստանի ազգային հավաքական թիմերի հետ տարվող աշխատանքների համակարգումը ստանձնած Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը գլխավորել է մինչեւ 17 տարեկանների հավաքականը Մակեդոնիայում կայանալիք մրցաշարում:

Ապրիլի 21-ին հավաքականը Բեռնար Շալանդի գլխավորությամբ է մեկնել Մակեդոնիա: Մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականի հետ Մակեդոնիա են մեկնել նաեւ մարզիչի օգնական Ալեն Գասպոն եւ ֆիզպատրաստության մարզիչ Թոմաս Ռիչարդսը, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի մրցակիցները կլինեն Մակեդոնիայի, Վրաստանի եւ Կիպրոսի մինչեւ 17 տարեկանների հավաքականները:

ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարի խաղացանկ 

22.04.2014. Վրաստան - Հայաստան (Երեւանի ժամանակով 13:00)

22.04.2014. Մակեդոնիա - Կիպրոս (18:00)

23.04.2014. Կիպրոս - Վրաստան (13:00)

23.04.2014. Մակեդոնիա - Հայաստան (18:00)

25.04.2014. Հայաստան - Կիպրոս (13:00)

25.04.2014. Մակեդոնիա - Վրաստան (18:00)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս