19:02  ,  21 ապրիլի, 2014

Կիսամարաթոնի հաղթողը մահացել է պատվո հարթակին

Արգենտինայում անցկացված 21 կմ կիսամարաթոնյան վազքի հաղթողը պարգեւատրման արարողության ժամանակ մահացել է, հաղորդում է itar-tass-ը:

«Ամբողջ մրցատարածության ընթացքում հերթապահել է շտապօգնության երեք բրիգադ: Սակայն բազմաթիվ վազորդներ նախնական բուժզննում անցած չեն լինում, չեն ունենում հատուկ պատրաստվածություն, մրցատարածություն են մտնում կեսից, առանց գրանցվելու»,- ասել է մարզական միջոցառման կազմակերպիչ Խասինտո Պրադոն:

Կորդոբայում կայացած մրցավազքի մեկնարկ դուրս է եկել մոտ 500 վազորդ: Հաղթողը 27 տարեկան էր: Մրցանակը ստանալիս նա կորցրել է գիտակցությունը: Փրկել նրա կյանքը չի հաջողվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում