17:24  ,  21 ապրիլի, 2014

Բիլյալետդինով. Մովսիսյանի գոլից հետո ծափահարելու ցանկություն ունեի

Կազանի «Ռուբինի» գլխավոր մարզիչ Ռինատ Բիլյալետդինովը Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի խաղում Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գոլից հետո ծափահարելու ցանկություն է ունեցել: Այդ մասին «Սպարտակի» հետ հանդիպումից հետո ասել է կազանյան թիմի մարզիչը:

«Մովսիսյանի գոլը հրաշալի էր: Ափսոս միայն, որ գնդակը հայտնվեց մեր դարպասում: Ես ծափահարելու եւ «բրավո» ասելու ցանկություն ունեի»,- Բիլյալետդինովի խոսքը մեջբերում է «Սպորտ-Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ Կազանում կայացած խաղում «Սպարտակը» «Ռուբինին» պարտվեց 1:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում