15:06  ,  21 ապրիլի, 2014

Օլեգ Լիսենկո. Յուրա Մովսիսյանը պահում է իր խաղամակարդակը

Championat.com-ի վերլուծաբան Օլեգ Լիսենկոն ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում Կազանի «Ռուբինից» կրած պարտությունից հետո անդրադարձել է «Սպարտակի» վերջին անհաջողություններին։ Մոսկովյան թիմը վերջին շրջանում անբավարար արդյունքներ է գրանցում։ Ռուսաստանցի վերլուծաբանը խոսել է նաեւ «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին։

«Անվանեք ինձ մի ֆուտբոլիստի, ով «Սպարտակում» զգալի առաջընթաց է գրանցել։ Մովսիսյանը «Կրասնոդարում» նույնպես բազմաթիվ գոլեր էր խփում։ Յուրան պահում է իր խաղամակարդակը, ինչի համար նա արժանի է միայն գովասանքի։

Իսկ մյուսները լավագույն դեպքում մնացել են նույն տեղում։ Առաջ շարժվելու մասին նույնիսկ անհարմար է խոսել»,- ասել է Լիսենկոն։

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Սպարտակը» վերջին երկու խաղերում խփել է մեկական գնդակ։ Այդ գոլերի հեղինակն է դարձել հենց Յուրա Մովսիսյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում