15:51  ,  21 ապրիլի, 2014

Կանբերա. Հրանտ Մելքումյանը երրորդն է

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում ավարտված շախմատի Դյոբերլի գավաթի ավանդական խաղարկության վերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը հաղթել է ավստրալացի Բոբի Չենգին։

9 տուրից հետո Մելքումյանը վաստակել է 7 միավոր՝ զբաղեցնելով երրորդ տեղը։ Նա կեսական միավոր է զիջել ռումինացի Լիվիու-Դիտեր Նիսիպեանուին եւ Լեւենտե Վայդային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով