14:52  ,  21 ապրիլի, 2014

Կազան-2014. Հայաստանի պատանեկան հավաքականի հաղթական մեկնարկը

Ռուսաստանի Կազան քաղաքում ապրիլի 21-ին մեկնարկել է ԱՊՀ երկրների դպրոցականների երկրորդ փառատոնը, փոխանցում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կայքը։

Բասկետբոլային մրցաշարում իր առաջին հանդիպումն է անցկացրել Հայաստանի աղջիկների պատանեկան հավաքականը: Հայ մարզուհիները 78:52 հաշվով հաղթել են Մոլդովային:

Ապրիլի 22-ին Հայաստանի հավաքականն ուժերը կչափի Ղազախստանի թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս