14:30  ,  21 ապրիլի, 2014

Նեյմարը չի պատժվի կիսավարտիքը գովազդելու համար (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն չի պատժի կատալոնական «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին, ով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ պատասխան խաղում նվազագույնը 5 անգամ ցուցադրել է իր կիսավարտիքը, փոխանցում է ESPN Brasil-ը։

22-ամյա բրազիլացու կիսաավարտիքին պատկերված էր Lupo ընկերության լոգոն։

Հիշեցնենք, որ 2012 թվականին գովազդի համար տուգանվել եւ մեկ խաղով որակազրկվել էր Լոնդոնի «Արսենալի» եւ Դանիայի հավաքականի հարձակվող Նիկլաս Բենդտները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում