12:43  ,  21 ապրիլի, 2014

Վարդան Մինասյան. Պայմանագիր չեմ կնքել «Տոբոլի» հետ

«Տոբոլի» գլխավոր մարզիչ նշանակվելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: 

Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը՝ հերքելով ղազախական «Տոբոլը» գլխավորելու մասին տեղեկությունները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 40-ամյա Մինասյանը ապրիլի 19-ին Ղազախստանում ներկա է եղել «Տոբոլ» - «Կայսար» խաղին, որից հետո հանդիպել է Կոստանայ քաղաքի թիմի ղեկավարության հետ: Դրանից հետո կողմերը փոխհամաձայնության են եկել։

 «Մենք դեռ պայմանագիր չենք կնքել: Լուրերը հայտնվել են ղազախական լրատվամիջոցներում, սակայն «Տոբոլի» պաշտոնական կայքը ոչինչ չի գրել, իսկ դա նշանակում է, որ պաշտոնական ոչ մի բան չկա: Մենք դեռ բանակցությունների մեջ ենք: Այնտեղ կան մի քանի հարցեր, որոնք պետք է կարգավորվեն: Հնարավոր է՝ առաջիկա օրերին ամեն ինչ պարզ դառնա»,- ասել է Մինասյանը։

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով