09:48  ,  21 ապրիլի, 2014

Մարտինո. Մեսին քննադատներին պատասխանում է իր խաղով

«Բարսելոնան» սրտանց էր խաղում եւ լավ ֆուտբոլ ցուցադրեց, ասել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն՝ մեկնաբանելով Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ տարած կամային հաղթանակը ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում։

«Թիմը, որը 13 գոլային պահ է ստեղծում, չի կարող պատահաբար հաղթել։ Հանդիպման ժամանակ կարծում էի, որ մեր օրը չէ։ Հատկապես ուրախ եմ Լիոնել Մեսիի համար։ Նա քննադատությանը պատասխանեց ոչ թե խոսքով, այլ իր խաղով։

Ինչ վերաբերում է մեր վերջին պարտություններին, ապա այդ մասին չեմ խոսել Մեսիի հետ, քանի որ դրա կարիքը չկա»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը դարձել է հաղթական գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով