01:15  ,  21 ապրիլի, 2014

«Բենֆիկան» ապահովեց Պորտուգալիայի չեմպիոնի տիտղոսը

Ֆուտբոլի Պորտուգալիայի առաջնության ավարտից 2 տուր առաջ Լիսաբոնի «Բենֆիկան» ապահովեց չեմպիոնի տիտղոսը:

28-րդ տուրում «Բենֆիկան» բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Լիմայի դուբլի շնորհիվ Լիսաբոնում 2:0 հաշվով հաղթեց «Օլյանենսեին»՝ հավաքելով 73 միավոր: Երկրորդ տեղում գտնվող Լիսաբոնի «Սպորտինգն» ունի 66 միավոր:

«Բենֆիկան» 33-րդ անգամ հռչակվեց Պորտուգալիայի չեմպիոն: Նախորդ անգամ լիսաբոնցիները նման հաջողության հասել էին 2009/10 մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում «Բենֆիկան» խաղալու է Թուրինի «Յուվենտուսի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում