01:01  ,  21 ապրիլի, 2014

Սոֆիա. Նարեկ Մանասյանը 1/4 եզրափակիչում է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ապրիլի 20-ին կայացել են 1/8 եզրափակիչ մենամարտերը:

Պայքարի մեջ մնացած երեք հայ մարզիկներից ռինգ դուրս եկան 60 կգ քաշային կարգում հանդես եկող Ժորա Համազարյանը եւ 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը:

Ժորա Համազարյանը պարտվեց ուզբեկ Իկոբոլջան Խոլդարովին, իսկ Նարեկ Մանասյանը տարավ երկրորդ հաղթանակը՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ: Մանասյանն առավելության հասավ Ալբանիան ներկայացնող Յուրգեն Ուլդադաջի նկատմամբ: Ապրիլի 21-ին Նարեկը կպայքարի կիսաեզրափակիչի ուղեգրի համար:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչ է դուրս եկել Անուշ Գրիգորյանը, ով 1/8 եզրափակչում հաղթել էր աշխարհի չեմպիոն Յուան Չանգին, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English