20:50  ,  20 ապրիլի, 2014

6 գոլ՝ Միշել Տեր-Զաքարյանի «Նանտից»

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրում «Նանտը» մրցակցի խաղադաշտում 6:2 վստահ հաղթանակ տարավ «Վալանսյենի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Տոգոյի հավաքականի հարձակվող Սերժ Գակպեն:

Այս հաղթանակի շնորհիվ «Նանտը» 43 միավորով բարձրացավ 11-րդ տեղ:

Ֆրանսիայի առաջնություն, 34-րդ տուր 

«Վալանսյեն» - «Նանտ»՝ 2:6

Կարլ Մեյդանի, 79, Ժան Բաեբեք, 83 – Յոհան Օդել, 24, Ալեխանդրո Բեդոյա, 41, Սերժ Գակպե, 44, 54, Կարլ Մեդժանի, 85 (ինքնագոլ), Բանել Նիկոլիցե, 90

«Բորդո» - «Գենգամ»՝ 5:1

Շեյկ Դիաբատե, 8, 20, 26, Ջուսի, 48, Դիեգո Ռոլան, 68 (11մ.) – Մուստաֆա Դիալո, 29

«Լորյեն» - «Մոնպելյե»՝ 4:4

Ժերեմի Ալիադյեր, 31 (11մ.), Կեւին Մոնե-Պակե, 87, Վենսան Աբուբակար, 90, 90+4 – Ռեմի Կաբելա, 26, 81, Մբայե Նիանգ, 56, Ժան Դեզա, 78

Հեռացում՝ Գոֆրեյ Ջուրդրեն, 29 («Մոնպելյե»)

«Ռեյմս» - «Սոշո»՝ 0:1

Սեբաստիան Կորչիա, 41

«Բաստիա» - «Այաչո»՝ 2:1

Ֆլորիան Ռասպենտինո, 32, Սեբաստիան Սկիլաչի, 88 – Աբուբակար Կամարա, 4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով