22:20  ,  20 ապրիլի, 2014

Էվրան քվեարկել է Սուարեսի օգտին

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Պատրիս Էվրան Անգլիայի 2013/2014թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցույթում քվեարկել է «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի օգտին, գրում է Sunday Mirror-ը:

Ֆրանսիացի պաշտպանը երկրորդ տարին անընդմեջ իր ձայնը տալիս է Սուարեսին, ում հետ լուրջ կոնֆլիկտ էր ունեցել 2011-ին: Այդ ժամանակ Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը  8 խաղով որակազրկվել էր Էվրայի հասցեին ռասիստական արտահայտություններ անելու համար:

Այս տարի Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են նաեւ «Լիվերպուլի» առաջատարներ Ստիվեն Ջերարդը եւ Դանիել Սթարիջը, «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը, «Մանչեսթեր Սիթիի» լավագույն ռմբարկու Յայա Տուրեն եւ «Սաութհեմփթոնի» ավագ Ադամ Լալանան: Հաղթողի անունը հայտնի կդառնա ապրիլի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով