Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրն ավարտվեց հետնապահների միջեւ խաղով: «Ալաշկերտն» ընդունեց «Ուլիսին» եւ առավելության հասավ 5:1 հաշվով:
Երեւանի «Հրազդան» ստադիոնում կայացած խաղում «Ալաշկերտի» կազմում հերթական գոլը խփեց Միհրան Մանասյանը, ով 13 գնդակով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Հայաստանի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը 2 րոպեում դարձավ դուբլի հեղինակ:
«Ալաշկերտը» 19 միավորով 7-րդն է, իսկ 16 միավոր հավաքած «Ուլիսը» մնաց վերջին՝ 8-րդ տեղում: 22-րդ տուրից հետո առաջատար «Արարատը» 4 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Բանանցին»:
Հայաստանի առաջնություն, 22-րդ տուր
Ապրիլի 20
«Ալաշկերտ» - «Ուլիս»՝ 5:1
Նորայր Գյոզալյան, 17, 19, Արթուր Բարսեղյան, 27, Միհրան Մանասյան, 71, Դարկո Բոնդիչ, 81- Վիգեն Ավետիսյան, 30
«Միկա» - «Փյունիկ»՝ 2:1
Տիգրան Բարսեղյան, 23 Ջերմիա Ջոն, 30 – Արթուր Յուսպաշյան, 26
Ապրիլի 19
«Գանձասար» - «Շիրակ»՝ 0:0
«Արարատ» - «Բանանց»՝ 1:2
Ալեքսանդր Ռակիչ, 64 – Պետեր Ստեպանովսկի, 2, Հովհաննես Համբարձումյան, 84
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում