18:20  ,  20 ապրիլի, 2014

Կառլեն Մկրտչյանը խաղադաշտ կվերադառնա մայիսին

Մախաչկալայի «Անժիի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը խաղադաշտ կվերադառնա մայիսին: Այդ մասին Սանկտ Պետերբուրգի «Զենիթից» կրած պարտությունից հետո հայտարարել է «Անժիի» գլխավոր մարզիչ Գաջի Գաջիեւը:

«Ալիեւն ու Մկրտչյանը խաղադաշտ կվերադառնան մայիսին: Նրանք բաց կթողնեն «Ռոստովի» դեմ խաղը»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Անժիի» կայքը:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Մկրտչյանը չէր մասնակցել նաեւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» եւ «Զենիթի» դեմ Ռուսաստանի առաջնության խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում