17:57  ,  20 ապրիլի, 2014

«Կրասնոդարի» կամային հաղթանակը «Դինամոյի» նկատմամբ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» սեփական խաղադաշտում 1:2 հաշվով պարտվեց «Կրասնոդարին»:

Առաջին խաղակեսում դինամոյականներն առաջ անցան հաշվի մեջ, սակայն ընդմիջումից հետո կարմիր քարտ ստացավ դաշտի տերերի ռուս պաշտպան Ալեքսեյ Կոզլովը, ինչից հետո կրասնոդարցիները խփեցին 2 գոլ՝ տանելով կամային հաղթանակ:

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Դինամոյի» պահեստայինների թվում էր:

«Դինամոն» առաջին պարտությունը կրեց Ստանիսլավ Չերչեսովի գլխավորությամբ եւ 46 միավորով մնաց չորրորդ տեղում: «Կրասնոդարը» 43 միավորով 6-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 26-րդ տուր 

«Դինամո» - «Կրասնոդար»՝ 1:2

Ալեքսանդր Կոկորին, 27 – Ռոման Շիրոկով, 57, Ռիկարդո Լաբորդե, 80

Հեռացումներ՝ Ալեքսեյ Կոզլով, 47 - Ռիկարդո Լաբորդե, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում