16:55  ,  20 ապրիլի, 2014

Սուարեսի գոլը, «Լիվերպուլի» հերթական հաղթանակը

Անգլիական Պրեմյեր լիգայի 35-րդ տուրում «Լիվերպուլը» 3:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Նորվիչի» նկատմամբ:

Լիվերպուլցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ով 30 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

«Լիվերպուլն» իր միավորների քանակը հասցրեց 80-ի՝ 5 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Չելսիին»:

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր 

«Նորվիչ» - «Լիվերպուլ»՝ 2:3

Գարի Հուպեր, 54, Ռոբերտ Սնոդգրաս, 77 – Ռահիմ Ստերլինգ, 4, 52, Լուիս Սուարես, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով