15:50  ,  20 ապրիլի, 2014

Իբրահիմովիչը կարող է բաց թողնել մրցաշրջանի վերջնամասը

Ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն, ամենայն հավանականությամբ, այլեւս խաղադաշտ դուրս չի գա ընթացիկ մրցաշրջանում, գրում է Le 10 Sport-ը:

Շվեդիայի հավաքականի ավագը շարունակում է վերականգնվել վնասվածքից, որը նա ստացել էր Լոնդոնի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում:

ՊՍԺ-ի բժշկական դեպարտամենտը դեռ չի կարողանում նշել Իբրահիմովիչի ապաքինման ստույգ ժամկետը, իսկ փարիզյան ակումբի մարզչական շտաբը չի ցանկանում վտանգել 32-ամյա ֆուտբոլիստի առողջությունը:  

Ֆրանսիայի առաջնության ավարտին մնում է 5 տուր, իսկ շվեդ հարձակվողը 25 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը` 10 գնդակով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Էդինսոն Կավանիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում