14:50  ,  20 ապրիլի, 2014

«Ռուբին» - «Սպարտակ». Յուրա Մովսիսյանը բացեց հաշիվը

Մոսկվայի «Սպարտակի» եւ Կազանի «Ռուբինի» միջեւ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի խաղի հաշիվը բացեց Յուրա Մովսիսյանը:

Հայաստանի հավաքականի 26-ամյա հարձակվողն աչքի ընկավ 56-րդ րոպեին: Ընթանում է երկրորդ խաղակեսը: Սա Մովսիսյանի 14-րդ գոլն էր Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Սպարտակի» փոխարինողների թվում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով