14:30  ,  20 ապրիլի, 2014

Յուրգեն Կլոպ. Նույնիսկ արեւն էր օգնում մեզ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Մայնցի» նկատմամբ հաղթանակը:

«Բորուսիան» անցկացրեց հիանալի հանդիպում: Ամեն ինչ հաջող ստացվեց մեզ համար: Նույնիսկ արեւն էր օգնում մեզ, քանի որ դրա շողերը գրեթե չէին ընկնում մեր կիսադաշտում: «Մայնցը» վստահ սկսեց խաղը, սակայն մենք անակնկալի չեկանք: Կարող էինք խփել ավելի շատ գոլեր, բայց այս արդյունքը եւս լիովին գոհացնում է»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղացել էր 80 րոպե՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով