13:33  ,  20 ապրիլի, 2014

Լյուիս Հեմիլթոնի չինական հաղթանակը

Ֆորմուլա-1-ի Չինաստանի Մեծ Մրցանակն ավարտվեց «Մերսեդեսի» առաջատար Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով: Ինչպես նախորդ 2 Մեծ Մրցանակներում, այնպես էլ այս անգամ բրիտանացի ավտոարշավորդը գերազանցեց իր թիմակից Նիկո Ռոզբերգին:

Լավագույն եռյակը եզրափակեց «Ֆերարիի» իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն: Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն Սեբաստիան Ֆետելը գրավեց 5-րդ տեղը: 

Չինաստանի Մեծ մրցանակ  

1. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») - 56 շրջան

2. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես») +18,6

3. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերարի») +7,0

4. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») +1,2

5. Սեբաստիան Ֆետել («Ռեդ Բուլ») +24,0

6. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա») +6,5

7. Վալտերի Բոտաս («Ուիլյամս») +0,5

8. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի»)  +25,8

9. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +2,4

10. Դանիել Կվյատ («Տորո Ռոսո») +1 շրջան

11. Ջենսոն Բատոն («Մաքլարեն») +10,7

12. Ժան-Էրիկ Վերն («Տորո Ռոսո») +5,6

13. Կեւին Մագնուսսեն («Մաքլարեն») +5,3

14. Պաստոր Մալդոնադո («Լոթուս») +8,0

15. Ֆելիպե Մասա («Ուիլյամս») +6,3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում