12:29  ,  20 ապրիլի, 2014

Վարդան Մինասյանը՝ «Տոբոլի» գլխավոր մարզիչ

Վարդան Մինասյանը նշանակվել է ղազախական «Տոբոլի» գլխավոր մարզիչ:

Sports.kz-ի համաձայն՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչն ապրիլի 19-ին Ղազախստանում ներկա է եղել «Տոբոլ» - «Կայսար» խաղին, որից հետո հանդիպել է Կոստանայ քաղաքի թիմի ղեկավարության հետ: Կողմերը փոխհամաձայնության են եկել: 40-ամյա Մինասյանը վերադարձել է Հայաստան, իսկ հաջորդ շաբաթ աշխատանքի կանցնի «Տոբոլում», որը կլինի նրա առաջին արտասահմանյան ակումբը:

Ղազախստաի առաջնության 7-րդ տուրից հետո «Տոբոլը» 6 միավորով 10-րդ տեղում է: Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականը գլխավորել է 2009-2013-ը: Նա նաեւ զբաղեցնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում