01:11  ,  20 ապրիլի, 2014

Պաշտոնական. Հայաստան - Ալժիր խաղը՝ Սիոնում

Ֆուտբոլի Հայաստանի եւ Ալժիրի հավաքականների միջեւ ընկերական խաղը կանցկացվի Շվեյցարիայի Սիոն քաղաքում, հայտնում է ՀՖՖ կայքը

Հանդիպման կազմակերպիչները վերջնական պայմանավորվածություն են ձեռք բերել մայիսի 31-ին նախատեսված խաղը Ժնեւից Սիոն տեղափոխելու մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի եւ Ալժիրի հավաքականները հանդիպելու են «Տուրբիյոն» ստադիոնում, որը տեղավորում է մոտ 14 հազար երկրպագու:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Հայաստանի հավաքականը Երեւանում մրցելու է Իրաքի ազգային թիմի հետ, իսկ հունիսի 6-ին Մայնցում ընկերական խաղ է անցկացնելու գերմանացիների դեմ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում