00:59  ,  20 ապրիլի, 2014

«Ռոման» հաղթեց «Ֆիորենտինային»՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Իտալական A Սերիայի 34-րդ տուրում Հռոմի «Ռոման» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Ֆիորենտինայի» նկատմամբ: Հռոմեացիների հաղթական գնդակն առաջին խաղակեսում խփեց Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Ռաջա Նանգոլանը:

Իտալիայի առաջնության ավարտից 4 տուր առաջ «Ռոման» 8 միավոր զիջում է առաջատար Թուրինի «Յուվենտուսին», սակայն անհասանելի դարձավ երրորդ տեղում գտնվող «Նապոլիի» համար՝ ապահովելով արծաթե մեդալ եւ Չեմպիոնների լիգայի ուղեգիր: «Ֆիորենտինան» 58 միավորով մնաց չորրորդ տեղում եւ 10 միավոր զիջում է «Նապոլիին»: 

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Ռոմա»՝ 0:1

Ռաջա Նանգոլան, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում