00:10  ,  20 ապրիլի, 2014

Ժոզե Մոուրինյո. Շնորհավորում եմ Մայք Ռայլիին չեմպիոնական մրցավազքում ինտրիգը պահպանելու համար

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շնորհավորանքների հեղեղով է մեկնաբանել անգլիական Պրեմյեր լիգայի 35-րդ տուրում «Սանդերլենդից» կրած պարտությունը:

«Կասեմ միայն 4 բան: Շնորհավորում եմ իմ տղաներին, ովքեր արեցին հնարավոր ամեն բան: «Սանդերլենդին» շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ: Շնորհավորում եմ մրցավար Մայք Դինին արտակարգ աշխատանքի կապակցությամբ: Եվ վերջապես, շնորհավորում եմ նաեւ Մայք Ռայլիին, ով մրցաշրջանի ընթացքում արեց ամեն բան չեմպիոնական մրցավազքում ինտրիգը պահպանելու համար: Այդ շնորհավորանքներին ավելացնելու ոչինչ չունեմ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Մայք Ռայլին Անգլիայի մրցավարական բաժնի ղեկավարն է:

Հիշեցնենք, որ «Սանդերլենդից» ապրիլի 19-ին կրած պարտությունը Ժոզե Մոուրինյոյի համար «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում առաջին տնային անհաջողությունն էր Պրեմյեր լիգայում: Մինչեւ այդ լոնդոնցիները նրա գլխավորությամբ «Ստեմֆորդ Բրիջում» անցկացրել էին 77 խաղ՝ տանելով 61 հաղթանակ եւ 16 խաղ ավարտելով ոչ ոքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով