23:52  ,  19 ապրիլի, 2014

Վելան վերջին վայրկյաններին հաղթանակ պարգեւեց «Ռեալ Սոսյեդադին»

Իսպանական Պրիմերայի 34-րդ տուրի երկրորդ խաղային օրը եզրափակվեց 2 հանդիպումներով:

Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադը» տանը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ կատալոնական «Էսպանյոլի» նկատմամբ, իսկ «Լեւանտե» - «Խետաֆե» խաղում դարպասի գրավումներ չարձանագրվեցին՝ 0:0:

«Ռեալ Սոսյեդադի» կազմում հաշիվը հավասարեցրեց իսպանացի կիսապաշտպան Սերխիո Կանալեսը, իսկ դաշտի տերերի հաղթական գոլը խփեց մեքսիկացի հարձակվող Կարլոս Վելան, ով աչքի ընկավ ավելացված ժամանակում:

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր 

«Ռեալ Սոսյեդադ» - «Էսպանյոլ»՝ 2:1

Սերխիո Կանալես, 32, Կարլոս Վելա, 90+1 – Ջոն Կորդոբա, 23

«Լեւանտե» - «Խետաֆե»՝ 0:0

Հեռացում՝ Ալեքսիս, 81 («Խետաֆե»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում