23:33  ,  19 ապրիլի, 2014

Լուիս Սուարեսը հարցազրույց է վերցրել լեգենդար Փոլ Մաքքարթնիից

Անգլիական «Լիվերպուլի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը հարցազրույց է վերցրել «Բիթլզ» խմբի հիմնադիրներից սըր Փոլ Մաքքարթնիից:

Բրիտանացի լեգենդար երաժիշտը համերգային ծրագրով ժամանել է Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեւիդեո: Ուրուգվայցի ֆուտբոլիստի հետ զրույցում 71-ամյա Մաքքարթնին հայտարարել է, որ չի կարող ներկա լինել Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, սակայն հեռուստացույցով կդիտի այդ խաղերը, փոխանցում է Daily Mail-ը:

Որպես իր սիրելի ֆուտբոլիստ՝ երաժիշտը նշել է իր անունը: Նա նաեւ հայտարարել է, որ Ուրուգվայի հավաքականն աշխարհի առաջնությունում չի կարող հաղթել անգլիացիներին, քանի որ Ռոյ Հոջսոնի թիմը պատրաստվում է դառնալ աշխարհի չեմպիոն: Բացի այդ, անգլիական «Էվերտոնի» երկրպագու Մաքքարթնին Սուարեսին խնդրել է գոլ նվիրել իրեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում