21:56  ,  19 ապրիլի, 2014

«Միլանը» հրավիրել է Մոնտելային

Իտալական «Միլանը» սկսել է փոխարինող փնտրել թիմի գլխավոր մարզիչ Կլարենս Զեեդորֆին:

La Gazzetta dello Sport-ի համաձայն՝ միլանցիները պաշտոնական առաջարկ են արել «Ֆիորենտինան» գլխավորող Վինչենցո Մոնտելայի տեղափոխության հարցով: «Միլանը» հրավիրել է նաեւ Ֆլորենցիայի թիմի մարզական տնօրեն Դանիել Պրադեին:

Մոնտելայի տեղափոխությանը կարող է խոչընդոտել նրա պայմանագրում նշված 7 միլիոն եվրո կլաուզուլան: «Միլանում» քննարկում են նաեւ երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագիի թեկնածությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում