21:30  ,  19 ապրիլի, 2014

Նեւեն Սուբոտիչը Դորտմունդի «Բորուսիայի» խաղը դիտել է ֆանատների հետ (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նեւեն Սուբոտիչը ներկա է եղել «Մայնցի» դեմ գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրի հանդիպմանը:

Ապրիլի 19-ին Դորտմունդում կայացած խաղին Սերբիայի հավաքականի պաշտպանը հետեւել է «Բորուսիայի» երկրպագուների հետ, փոխանցում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ ծնկի լուրջ վնասվածքի պատճառով Սուբոտիչը խաղադաշտ դուրս չի գալու այս մրցաշրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով