21:04  ,  19 ապրիլի, 2014

Սոֆիա. Նարեկ Մանասյանը եւ Ժորա Համազարյանը հաղթեցին, Արթուր Հովհաննիսյանը լքեց պայքարը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում ապրիլի 19-ին հայ մարզիկներից առաջինը ռինգ դուրս եկավ 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, ով մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Վրաստանը ներկայացնող Ռաթի Տլաշաձեին:

Հաղթանակ տարավ նաեւ 60 կգ քաշային Ժորա Համազարյանը, ով համառ պայքարում առավելության հասավ սերբ Ֆլորան Սաբոյի նկատմամբ:

Պայքարը լքեց 46-49 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Հովհաննիսյանը, ով 1/16-րդ եզրափակչում պարտվեց Իռլանդիան ներկայացնող Բրենդան Իրվինին, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում