20:11  ,  19 ապրիլի, 2014

«Քրիսթալ Փելասի» 5-րդ անընդմեջ հաղթանակը

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Քրիսթալ Փելասը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտության մատնեց «Վեստ Հեմին», կոտդիվուարցի հարձակվող Վիլֆրիդ Բոնիի դուբլն ուելսյան «Սուոնսիին» հաղթանակ պարգեւեց Նյուքասլում, «Աստոն Վիլա» - «Սաութհեմփթոն» խաղի հաշիվը չբացվեց, իսկ «Կարդիֆն» ու «Սթոք Սիթին» խփեցին մեկական գոլ:

«Քրիսթալ Փելասի» 5-րդ անընդմեջ հաղթանակին նպաստեց ավստրալացի կիսապաշտպան Միլ Յեդինակի իրացրած 11 մետրանոց հարվածը: 

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Քրիսթալ Փելաս»՝ 0:1

Միլ Յեդինակ, 59 (11մ.)

«Աստոն Վիլա» - «Սաութհեմփթոն»՝ 0:0

«Նյուքասլ» - «Սուոնսի»` 1:2

Շոլա Ամեոբի, 23 – Վիլֆրիդ Բոնի, 45, 90+2 (11մ.)

«Կարդիֆ» - «Սթոք Սիթի»՝ 1:1

Պիտեր Ուիտինգեմ, 51 – Մարկո Արնաուտովիչ, 45+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով