19:56  ,  19 ապրիլի, 2014

«Զենիթը» հաղթեց Մախաչկալայում

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» Մախաչկալայում 2:1 հաշվով հաղթեց հետնապահ «Անժիին» եւ դարձյալ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մկանային վնասվածքի պատճառով չէր հայտավորվել «Անժիի» կազմում:

«Զենիթը» մեկ միավորով գերազանցեց երկրորդ տեղում գտնվող Մոսկվայի «Լոկոմոտիվին»: «Անժին» 16 միավորով վերջին՝ 16-րդ տեղում է:

Ռուսաստանի առաջնություն, 26-րդ տուր 

«Անժի» - «Զենիթ»՝ 1:2

Ֆյոդոր Սմոլով, 29 – Սալոմոն Ռոնդոն, 9, Միգել Դանի, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում