19:50  ,  19 ապրիլի, 2014

Բարձրագույն խումբ. Չեմպիոնական մրցավազքը սրվեց

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար «Արարատն» ընդունեց երկրորդ տեղում գտնվող «Բանացին»: Երեւանի «Հրազդան» ստադինում կայացած խաղում հաղթեց «Բանանցը»՝ 2:1: Հյուրերի հաղթական գոլը 84-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի թեկնածու Հովհաննես Համբարձումյանը:

«Արարատի» եւ «Բանանցի» միջեւ միավորների տարբերությունը հասավ 4-ի: Երրորդ տեղում գտնվող Գյումրիի «Շիրակն» առաջատար «Արարատին» զիջում է 7 միավոր:

Հայաստանի առաջնություն, 22-րդ տուր 

Ապրիլի 19

«Արարատ» - «Բանանց»՝ 1:2

Ալեքսանդր Ռակիչ, 64 – Պետեր Ստեպանովսկի, 2, Հովհաննես Համբարձումյան, 84

«Գանձասար» - «Շիրակ»՝ 0:0 

Ապրիլի 20

«Միկա» - «Փյունիկ»՝ 16:00

«Ալաշկերտ» - «Ուլիս»՝ 18:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով