19:30  ,  19 ապրիլի, 2014

Շվեյցարական եզրափակիչ՝ Մոնտե Կարլոյում

Մոնտե Կարլոյում ընթացող թենիսի ATP շարքի մրցաշարի հաղթողի տիտղոսը կվիճարկեն շվեյցարացիներ Ռոջեր Ֆեդերերը եւ Ստանիսլաս Վավրինկան:

Կիսաեզրափակիչում Վավրինկան 2 սեթում հաղթեց իսպանացի Դավիդ Ֆերերին, իսկ Ֆեդերերը 1 ժամ 14 րոպեում պարտության մատնեց աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչին՝  7:5, 6:2:

Շվեյցարական եզրափակիչը կկայանա ապրիլի 20-ին:

Մոնտե Կարլո, կիսաեզրափակիչ 

Դավիդ Ֆերեր (Իսպանիա) - Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա)՝ 1:6: 6:7 

Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 7:5, 6:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում