18:28  ,  19 ապրիլի, 2014

Մարտինո. Մեսին կարիերան կավարտի «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն ընդգծել է, որ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին մինչեւ կարիերայի ավարտը խաղալու է կատալոնական ակումբում:

«Մեսին 12 տարեկանից «Բարսելոնայի» համակարգում է: Չեմ կասկածում, որ նա մինչեւ կարիերայի ավարտը կմնա թիմում: Անձամբ ինձ զարմացնում են Մեսիի ապագայի վերաբերյալ խոսակցությունները»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ու «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը չեն կարողանում փոխհամաձայնության գալ գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում, այդ պատճառով ակումբը կարող է տրանսֆերի հանել 26-ամյա հարձակվողին նրա ֆինանսական մեծ պահանջների պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում