18:14  ,  19 ապրիլի, 2014

Յուրգեն Կլոպը չի պատրաստվում տեղափոխվել «Բարսելոնա»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իր՝ կատալոնական «Բարսելոնան» գլխավորելու մասին լուրերը:

«Պետք չէ անհանգստանալ այդ կապակցությամբ: Ես եւ «Բորուսիան» դեռ սիրում ենք միմյանց: Պայմանագիրս նախատեսված է մինչեւ 2017-ը: Չեմ պատրաստվում ժամանակից շուտ լքել Դորտմունդը»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվել էր, որ Յուրգեն Կլոպը կատալոնական ակումբի ամենացանկալի մարզիչն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս