17:36  ,  19 ապրիլի, 2014

«Տոտենհեմը» խնդիրներ չունեցավ

Անգլիական Պրեմյեր լիգայի 35-րդ տուրի մեկնարկային խաղում «Տոտենհեմը» Լոնդոնում 3:1 հաշվով պարտության մատնեց հետնապահների թվում գտնվող «Ֆուլհեմին»:

Լոնդոնյան 2 ակումբների միջեւ խաղի առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ ընդմիջումից հետո ավելի ուժեղ գտնվեցին դաշտի տերերը:

«Տոտենհեմը» 63 միավորով 6-րդն է, իսկ 18-րդ տեղում գտնվող «Ֆուլհեմը» հավաքել է 30 միավոր:

Անգլիայի առաջնություն, 35-րդ տուր

«Տոտենհեմ» - «Ֆուլհեմ»՝ 3:1

Պաուլինյո, 35, Հարի Կեյն, 48, Յունես Կաբուլ, 68 – Ստիվ Սիդուել, 37

Չիրացված 11 մետրանոց՝ Ստիվ Սիդուել, 77 («Ֆուլհեմ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս