17:23  ,  19 ապրիլի, 2014

Պավլյուչենկոյի դուբլը կամային հաղթանակ պարգեւեց «Լոկոմոտիվին»

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում «Լոկոմոտիվը» Մոսկվայում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Գրոզնիի «Թերեկի» նկատմամբ:

Մինչեւ 72-րդ րոպեն Չեչնիայի թիմն առջեւում էր հաշվի մեջ, սակայն ռուս հարձակվող Ռոման Պավլյուչենկոն 7 րոպեում դարձավ դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգեւելով մոսկվացիներին:

«Լոկոմոտիվը» շրջանցեց մեկ խաղ պակաս անցկացրած Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» եւ 55 միավորով բարձրացավ առաջին տեղ: 

Ռուսաստանի առաջնություն, 26-րդ տուր

«Լոկոմոտիվ» - «Թերեկ»՝ 2:1

Ռոման Պավլյուչենկո, 72, 79 – Աիլթոն, 30

«Տոմ» - «Կռիլյա Սովետով»՝ 2:0

Ռենատ Սաբիտով, 28, Յան Հոլենդա, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում