16:43  ,  19 ապրիլի, 2014

Արթուր Աբրահամն ու Ուլի Վեգները ձուկ են վաճառել շուկայում (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում  WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ու նրա մարզիչ Ուլի Վեգները բարեգործության նպատակով Բեռլինից մեկնել են Ալբեկ եւ շուկայում ձուկ են վաճառել:

«Այդ գործի համար ես հաճույքով անցա 200 կմ: Մարզիչս եւս չէր դժգոհում, քանի որ ես շատ ձուկ վաճառեցի»,- ասել է Աբրահամը:

«Ես գոհ եմ Արթուրից: Նա 7:30-ին ավարտեց 10 կմ վազքը եւ գնաց շուկա ձուկ վաճառելու: Այդ գումարով մենք շատ նվերներ կգնենք երեխաների համար»,- նշել է Վեգները:

Ամբողջ հասույթը փոխանցվել է Քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցության ասոցիացիային, հաղորդում է Bild-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում