16:24  ,  19 ապրիլի, 2014

Դիեգո Սիմեոնեն՝ Արգենտինայի հավաքականի մարզիչի թեկնածու

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում հրավիրել Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, հաղորդում է Marca-ն:

43-ամյա արգենտինացի մասնագետի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում անձամբ ԱՖՖ-ի նախագահ Խուլիո Գրոնդոնան:

Սիմեոնեի թեկնածության քննարկումն առավել առարկայական կլինի, եթե աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականը Ալեխանդրո Սաբելիայի գլխավորությամբ հաջողություն չունենա:

Սիմեոնեն «Աթլետիկոյի» հետ պայմանագիր ունի մինչեւ 2017 թվականը: Նրա ծառայություններով հետաքրքրվում են նաեւ «Մոնակոն» ու «Ինտերը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում