16:11  ,  19 ապրիլի, 2014

Սուբիսարետան «Բարսելոնայի» մարզիչի պաշտոնում տեսնում է Վալվերդեին

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան ցանկանում է կատալոնական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել Բիլբաոյի «Աթլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին, հաղորդում է Goal.com-ը:

Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց, Իսպանիայի գավաթը չնվաճելուց հետո «Բարսելոնայի» արգենտինացի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն կհեռանա թիմից ամռանը: Վալվերդեի գլխավորությամբ «Աթլետիկն» Իսպանիայի առաջնության 33 հանդիպումներից հետո չորրորդ տեղում է եւ 6 միավոր առաջ է «Սեւիլիայից»: Վալվերդեն «Աթլետիկի» հետ պայմանագիր ունի մինչեւ 2015 թվականը:

«Բարսելոնան» դիտարկում է նաեւ Յուրգեն Կլոպի, Լուիս Էնրիկեի, Ռոբերտո Մարտինեսի, Միքայել Լաուդրուպի, Ֆրան դե Բուրի, Պակո Խեմեսի տարբերակները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում