15:22  ,  19 ապրիլի, 2014

«Արսենալի» ֆուտբոլիստները կզրկվեն աշխատավարձի 25 տոկոսից, եթե չնվաճեն ՉԼ ուղեգիր

Լոնդոնի «Արսենալի» որոշ ֆուտբոլիստներ կզրկվեն աշխատավարձի 25 տոկոսից, եթե թիմը չգրավի Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջնության առնվազն չորրորդ տեղը եւ չնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, հաղորդում է goal.com-ը: Այս տարի կնքած նոր պայմանագրերում ներառված է այդպիսի կետ: Պաշտպան Պեր Մերտեզակերն ու կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին մարտին են կնքել նոր պայմանագրեր:

Հիշեցնենք, որ 34 խաղից հետո «Արսենալը» 67 միավորով ընթանում է Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում: Մեկ միավոր քիչ ունի «Էվերտոնը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում