15:08  ,  19 ապրիլի, 2014

«Սիենայի» դարպասապահի հայրը պատժվել է ֆանատին հարվածելու համար

Իտալական «Սիենայի» դարպասապահ Էուգեն Լամանայի հորն արգելվել է ներկա լինել ֆուտբոլային հանդիպումների: Պատճառը Կոսմա Լամանայի հակահասարակական վարքն է ստադիոնում: Ապրիլի 17-ին կայացած Իտալիայի Բ սերիայի խաղում «Սիենան» 0:1 հաշվով պարտվել է «Սպեցիային»: Լամանայի ծնողները տրիբունայում երկրպագել են որդուն: Սակայն «Սպեցիայի» ֆանատներից մեկը քննադատել է 24-ամյա դարպասապահի խաղը: Վրդովված Կոսմա Լամանան հարձակվել է որդուն քննադատողի վրա եւ հարվածել է նրա դեմքին, հաղորդում է eurosport-ը: Ֆուտբոլային իշխանությունների արձագանքը չի ուշացել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս