14:23  ,  19 ապրիլի, 2014

«Բորուսիայի» կիսապաշտպան Գյունդոգանը բուժվել է Ղրիմում

Հաստատվել է, որ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը բուժման փուլերից մեկն անցկացրել է Եվպատորիայի մանկական կլինիկական սանատորիայում, հաղորդում է ուկրաինական terrikon-ը՝ հղում անելով «Ֆուտբոլ 1» հեռուստաալիքին:

«Գյունդոգանը ծնկահոդի վնասվածքի բուժումից հետո ապաքինման փուլ է անցել մեզ մոտ: Եվպատորիայի սանատորիան ֆուտբոլիստին խորհուրդ էին տվել նրա բարեկամները, որոնք նախկինում բուժում են անցել մեզ մոտ»,- ասել է ֆուտբոլիստին բուժած բժիշկը:

Հիշեցնենք, որ Իլկայ Գյունդոգանը երկարաձգել է պայմանագիրը «Բորուսիայի» հետ: Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը Յուրգեն Կլոպի թիմում կմնա մինչեւ 2016թ. հունիսի 30-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում