14:10  ,  19 ապրիլի, 2014

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 300 միլիոն եվրո առաջարկել Մեսիի համար

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ մրցավազքի մեջ մտնել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի համար: Երկու ակումբներն էլ ունեն արաբ սեփականատերեր: ՊՍԺ-ն պատրաստում էր 250 միլիոն եվրոյի առաջարկ, իսկ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 300 միլիոն եվրո առաջարկել, հաղորդում է manchestereveningnews-ը:

Հայտնի է, որ «Բարսելոնան» եւ Մեսին նոր պայմանագրի վերաբերյալ համաձայնության չեն հասնում: Հինգ տարվա համար Մեսին պահանջում է 400 միլիոն եվրո եւ իր անվան առեւտրային իրավունքի 100 տոկոսը:

Մեսին «Բարսելոնայում» հանդես է գալիս արդեն 11 տարի: Այս ընթացքում նա կատալոնական ակումբի հետ դարձել է Իսպանիայի վեցակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր: Մեսին աշխարհի առաջին ֆուտբոլիստն է, ով դարձավ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում