13:12  ,  19 ապրիլի, 2014

Լյուիս Հեմիլթոնը՝ Չինաստանի Մեծ մրցանակի որակավորման հաղթող

«Մերսեդեսի» բրիտանացի մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնը ցույց է տվել լավագույն արդյունքը Ֆորմուլա-1-ի չորրորդ փուլի՝ Չինաստանի Մեծ մրցանակի որակավորման մրցումներում եւ հիմնական մրցման ժամանակ կլինի մեկնարկի առաջին գծում: Երկրորդ տեղը գրավել է «Ռեդ Բուլի» ներկայացուցիչ Դենիել Ռիկյարդոն: Աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը («Ռեդ Բուլ») երրորդն է: Տասնյակում են նաեւ Նիկո Ռոսբերգը («Մերսեդես»), Ֆերնանդո Ալոնսոն («Ֆերարի»), Ֆելիպե Մասան («Ուիլյամս»), Վալտերի Բոտասը («Ուիլյամս»), Նիկո Հյուլկենբերգը («Ֆորս Ինդիա»), Ժան-Էրիկ Վերնը («Տորո Ռոսո»), Ռոմեն Գրոժանը («Լոտուս»):

Չինաստանի Մեծ մրցանակի հիմնական մեկնարկը ապրիլի 20-ին կտրվի Երեւանի ժամանակով 11:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով