12:54  ,  19 ապրիլի, 2014

«Բարսելոնան» կփորձի պահել Խավիեր Մասկերանոյին

Կատալոնական «Բարսելոնան» կփորձի պահել Արգենտինայի հավաքականի պաշտպան Խավիեր Մասկերանոյին, փոխանցում է Tuttomercatoweb-ը։

Իսպանիայի չեմպիոնը 29-ամայ ֆուտբոլիստին կառաջարկի նոր պայմանագիր։ Այդպիսի որոշման պատճառը «Բարսելոնայի» դեմ ՖԻՖԱ-ի ընդունած տրանսֆերային արգելքն է։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մասկերանոն մասնակցել է 23 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում