12:24  ,  19 ապրիլի, 2014

«Բավարիան» ցանկանում է ձեռք բերել «Աթլետիկի» պաշտպանին

Մյունխենի «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել Բիլբաոյի «Աթլետիկի» ֆրանսիացի պաշտպան Էմերիկ Լապորտին, փոխանցում է Kicker-ը։

Գերմանիայի չեմպիոնի ղեկավարությունը մի քանի անգամ հանդիպել է ֆուտբոլիստի ներկայացուցիչի հետ։ 19-ամյա պաշտպանի տրանսֆերային արժեքը կարող է կազմել 36 միլիոն եվրո։ «Աթլետիկի» հետ գործող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում